Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Թուրինի «Յուվենտուսից» 0:3 հաշվով կրած պարտությունը:
Հիշեցնենք, որ Կլոպի թիմը քառորդ եզրափակչի ուղեգիրը զիջեց թուրինցիներին:
«Հեշտ է ընդունել պարտությունը, երբ մրցակիցն ավելի լավ է խաղում: Մենք իսկապես վատ խաղացինք և պարտվեցինք մեզանից ավելի ուժեղ թիմին: Եթե դուք չեք համապատասխանում պահանջվող մակարդակին, ապա Չեմպիոնների լիգայից դուրս մնալը զարմանալի չէ:
Բունդեսլիգայում նույնպես լավ հանդես չենք գալիս: Մենք խնդիրներ ունենք, այդ պատճառով էլ 60 միավոր չունենք առաջնությունում: Հիմա ավելի լավ ենք խաղում, սակայն դա բավարար չէ: Չեմպիոնների լիգան լքելը թույլ կտա կենտրոնանալ Բունդեսլիգայի խաղերի վրա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Football Italia-ն: