«Առանց ռուս խաղաղապահների՝ «Ղարաբաղի հայերի» հետ ավելի հեշտ կլիներ շփվել»,- Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ինչ վերաբերում է «Ղարաբաղի հայերին», կուզեի հիշեցնել, որ նրանց հետ մեր շփումները սկսվել են անմիջապես։ Երբ սկսեցինք կառուցել Լաչինի նոր ճանապարհը, որն անցնում էր մի քանի հայաբնակ գյուղերով, դրանք հիմնականում հասարակ մարդկանց հետ շփումներ էին։
Տեղեկացա, որ կապեր են հաստատվել մեր ճանապարհաշինարարների և հայերի միջև։ Նրանք սկսեցին ընկերանալ: Եթե շինարարության առաջին ամիսներին ռուս խաղաղապահներն ապահովում էին երկու կողմերի անվտանգությունը, որոշ ժամանակ հետո նրանք հեռացան, և առանց նրանց՝ «Ղարաբաղի հայերի» հետ ավելի հեշտ էր շփվել։ Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ հասարակ մարդկանց սրտում ատելություն չկա», -ասել է Ալիևը: