Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իր նախկին թիմի դեմ կայանալիք խաղին:
«Բեռլինյան եզրափակչում հայտնվելու համար մենք պետք է գոլ խփենք: Հարցն այն է, թե ինչպես դա անենք: Չեմ կարող իմ թիմին հախուռն գրոհներ սովորեցնել: Կփորձենք պահեր ստեղծել: «Բարսելոնայից» գնդակ խլելը և հակագրոհելը հեշտ չի լինի, սակայն առանց դրա գոլ խփել չի ստացվի: Գոհ ենք, որ հասել ենք կիսաեզրափակիչ: Մենք պետք է երեք գոլ խփենք վերջին 15-20 տարում Եվրոպայի լավագույն ակումբին: Շատերը կարծում են, որ մենք պետք է գրոհենք, սակայն առաջին հերթին կարևոր է կազմակերպված պաշտպանվելը»,- մարզչի խոսքը մեջբերում է AS-ը: