Հենց այսպես է պետք հաղթել, սա մեծ հաջողություն է մեծագույն ակումբի դեմ խաղում: Այս մասին Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո ասել է «Սելտայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն:
«Հաղթեցին ֆուտբոլի երկրպագուները և ինքը՝ ֆուտբոլը: Մեր ֆուտբոլիստներն ուրախացրին տրիբունաներում գտնվող երկրպագուներին' ցուցադրելով հիանալի ներկայացնում: Հենց այսպես է պետք հաղթել: Փորձում էինք հետևել մշակված ծրագրին՝ պրեսինգի ենթարկել «Բարսելոնային» և թույլ չտալ նրանց իրենց ֆուտբոլը խաղալ: Մեր մարտավարությունը կատարյալ աշխատեց: Նման հաղթանակը հիանալի պարգև է խաղացողներին: Սա մեծ հաջողություն է մեծագույն ակումբի դեմ խաղում»,- Բերիցոյի խոսքը մեջբերում է Marca-ն: