Գերմանիայի Բունդեսլիգայի հերթական տուրից առաջ գերմանական Bild-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին և շեշտել, որ Միկին այս խաղում պետք է կախարդի:
«Վերջ մոխրագույն մկանը: Միկին այսօր պետք է կախարդի»,- գրում է գերմանական մամուլն և անդրադարձ կատարում Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հանդիպման ժամանակ Մխիթարյանի խաղին,-մեջբերում իսպանական Marca-ն: «Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ով դժվարին պահերին դժվար դրության մեջ է գցում թիմին: Արդեն երկրորդ հիասթափությունը «Դորտմունդի» համար»:
Նշենք, որ Բունդեսլիգայի այս առաջնությունում «Շալկեն» ընդամենը մեկ միավորով է հետ մնում երկրորդ տեղում ընթացող Յուրգեն Կլոպի սաներից:
Բունդեսլիգայի հերթական տուրում «Բորուսիան» խաղալու է «Վոլֆսբուրգի» դեմ: