Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ գրեթե ապաքինվել է վնասվածքից: Ֆուտբոլիստը հավելել է նաև, որ Յուրգեն Կլոպի թիմը մտադրված է հաջող անցկացնել մրցաշրջանի երկրորդ հատվածը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները 15 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում են:
«Բորուսիան» մեծ պլաններ է ծրագրում: Նախ ամենակարևորը միավորներ վաստակելն է և նման կերպ մեր ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելն է: Ինչ վերաբերում է վնասվածքիս, ապա պետք է ասեմ, որ գոհ եմ ապաքինման գործընթացից, այժմ կարող եմ մարզվել թիմիս հետ»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը: