Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ այս մրցաշրջանն իր թիմի համար հաջող էր: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Պեպ Գվարդիոլայի սաները նվաճեցին երկրի չեմպիոնի տիտղոսը և դուրս եկան Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ իրենց մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»:
«Մենք հաջող մրցաշրջան անցկացրինք: Իսկ եթե եզրափակչում հաղթենք «Բորուսիային», ապա մրցաշրջանը շատ հաջող կարելի է անվանել: Այս դիմակայությանը ֆուտբոլիստների վարպետությունը որոշիչ գործոնը չի լինի: Մենք բոլորս էլ կարողանում ենք ֆուտբոլ խաղալ: Այստեղ կարևոր է քաջությունը և ցանկությունը: Շահադրդման առումով պակաս նույնպես չունենք»,- նշել է Ռոբենը: