«Մանչեսթեր Յունայթեդը» International Champions Cup ընկերական մրցաշարում 1:4 հաշվով պարտվել էր Դորտմունդի «Բորուսիային»: Անգլիական ակումբի միակ գոլը խփել էր Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո անդրադառնալով նախկին թիմակիցների հետ հանդիպմանը կիսապաշտպանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.
«Պարտությյունը չի ուրախացնում, սակայն մենք ավելի ուժեղ կդառնանք: Չնայած արդյունքին, միևնույն է հաճելի էր տեսնել հին ընկերներիս»:
Ֆուտբոլիստը նաև լուսանկար է հրապարակել նախկին թիմակիցների հետ: