Կլոպը երբեք «Բորուսիային» վնասող գործողություններ չի անի: Այս մասին հայտարարել է դորտմունդյան թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն՝ համոզմունք հայտնելով թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի պրոֆեսիոնալ պահվածքի վերաբերյալ:

«Հարյուր տոկոսով համոզված եմ, որ Յուրգենը չի փորձի մեր թիկունքում բանակցել մեր ֆուտբոլիստների հետ: Նման բան երբեք չի լինի: Կլոպը երբեք մեր ակումբին վնասող գործողություններ չի անի: Մենք չափից մոտ ենք միմյանց հետ և միասին շատ բան ենք ապրել, որպեսզի նա նման կերպ վարվի»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Կլոպը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով: