Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խնդրել է երկրպագուներին չսուլել թիմին, քանի որ դա ոչ մի լավ բանի չի տանի:
«Հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը: Ես նույնպես դժգոհ եմ: Սակայն չեմ կարծում՝ սուլոցների համերգը կօգնի թիմին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 12 տուրից հետո դորտմունդցիները 11 միավորով մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղում են: