Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է թիմի նոր հարձակվող Չիրո Իմոբիլեին: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստն արդեն պաշտոնապես ներկայացվել է որպես դորտմունդցիների խաղացող:
««Բորուսիայի» բոլոր երկրպագուները կարող են ուրախանալ նոր ձեռքբերման համար: Իմոբիլեն իսկական մարտիկ է: Ես նույնպես ուրախ եմ իր համար»,- նշել է Կլոպը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 5 տարի ժամկետով և ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից: