Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը և նշել, որ առաջիկայում տեղեկություններ կհավաքի իր թիմի մրցակիցների մասին:
«Մենք կհանդիպենք հին և նոր ծանոթների: Նախկինում չեմ հանդիպել «Անդերլեխտին» և «Գալաթասարային»: Խաղի առումով չենք նշում, թե ում ենք ցանկանում տեսնել մեզ մրցակից, այդ պատճառով էլ վիճակահանության արդյունքներն ընդունում ենք այնպիսին, ինչպիսին որ կա: Արդեն շաբաթ օրը կսկսենք տեղեկություններ հավաքել մրցակիցների մասին: Իհարկե, «Արսենալին» մենք ծանոթ ենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը: