Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ թուրինյան թիմին բաժին է ընկել Դորտմունդի «Բորուսիան»:
«Շատ ուրախ եմ, քանի որ վերջին օրերին անընդհատ կրկնում էի, որ ցանկանում եմ խաղալ «Բորուսիայի» դեմ: Նրանց թույլ թիմ չեմ համարում, սակայն կարծում եմ, որ սա հենց այն թիմն է, որի դեմ խաղերը կդառնան անհրաժեշտ ստուգում: Նրանք կօգնեն մեզ հասկանալ՝ որքան հեռու ենք հասել և ինչը կարող ենք ավելի զարգացնել: Չեմպիոնների լիգայում դորտմունդցիներն ուժեղ են, քան ներքին առաջնությունում: Հավանաբար եվրագավաթում ավելի շատ մոտիվացիա ունեն»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: