Չեմպոինների լիգայի եզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Ատլետիկոն» :

Կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկոյին»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը. 36-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդո Տորեսը, 44-րդ րոպեին Ադրիան Լոպեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին Դիեգո Կոստան անվրեպ իրացրեց 11 մտրանոց հարվածը հաշվի մեջ առաջ մղելով հյուերին:

72-րդ րոպեին Արդա Թուրանը երրորդ գնդակը ուղարկեց Ժոզե Մոուրինյուի թիմի դարպասը: Արդյունքում եզրափակչում կլինի իսպանական դիմակայություն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր առանց գոլերի:

Տեսանյութերը՝ այստեղ