Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը ցանկություն ունի մրցելու «Բարսելոնայի» դեմ, սակայն' ոչ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:
«Ես դեռ չեմ խաղացել «Նոու Կամպ» մարզադաշտում: Կցանկանայի մրցել նրանց դեմ, սակայն դա չի նշանակում, որ ուզում եմ «Բարսելոնայի» դեմ մրցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում»,-Վայդենֆելերի խոսքը մեջբերում է Bild-ը:
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումը «Զենիթի» դեմ կանցկացնի մարտի 19-ին: Հանդիպումը կկայանա Դորտմունդում: