Այսօր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում տեղի ունեցան առաջին հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկոյին»: Հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ թիմերը մեկական գոլ հեղինակեցին:Կատալոնյան թիմի կազմում 71-րդ րոպեին աչքի ընկավ Նեյմարը, իսկ հյուերերի գոլը 56-րդ րոպեին հեղինակեց Դիեգոն:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ: Այս հանդիպումը նույնպես ավարտվեց 1-1: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Նեմանյա Վիդիչը (58) , հյուրերի կազմում՝ Բաստիան Շվայնշտայգերը (67): Նշենք, որ մյունխենցիները հանդիպման վերջնամասում մնացին տասը հոգով՝ դաշտից հեռացվեց Շվայնշտայգերը:

Տեսանյութերը՝ այստեղ