Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Զենիթի» դեմ կայանալիք հանդիպմանը և նշել, որ իր թիմակիցները լուրջ են մոտենում պատասխան հանդիպմանը:

«Եթե «Զենիթի» դեմ խաղանք այնպես, ինչպես խաղացինք Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ, ապա մեզ համար հեշտ չի լինի: Մենք դեռևս դուրս չենք եկել քառորդ եզրափակիչ, այնպես որ պետք է աչալուրջ լինենք»,-Լևանդովսկիի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում դորտմունդցիները հաղթել են 4:2 հաշվով: