Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է այսօր Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպմանը և նշել.
«Որպեսզի նվաճենք գավաթը, պետք է հաղթենք «Բավարիային»՝ կապ չունի կիսաեզրափակչում, թե եզրափակչում: Մենք հանդիպելու ենք մեր ամենասկզբունքային մրցակցին և պետք է դրան ամբողջությամբ պատրաստ լինենք: Ցանկանում ենք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել և վերահսկել խաղը, այլ ոչ թե երբեմն անցնենք նրանց կիսադաշտ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: