Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում երկրի չեմպիոնների նկատմամբ տարած հաղթանակը:
«Դժոխային խաղ էր: Երկու թիմերն էլ ներդրեցին ողջ ուժերը և փորձեցին բոլոր միջոցները: Անհավանական ինտենսիվ խաղ՝ առաջին խաղակեսում և երկրորդ խաղակեսի առաջին 20 րոպեներին, «Բավարիայի» ակնհայտ առավելությամբ: Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսում կարողացանք փոխել մեր խաղը: Ուրախ ենք նման ուժեղ մրցակցի դեմ խաղում առաջընթաց ապրելու համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: