Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, անդրադառնալով Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Հոֆենհայմի» նկատմամբ հաղթանակին, նշել է, որ խաղը բավականին դրամատիկ է ստացվել:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով, դորտմունդցիները հաղթանակ էին կորզել լրացուցիչ ժամանակում:
«Մենք փոքր-ինչ լավն էինք և հասանք արդյունքի: Խաղը շատ լարված էր: Հիանալի է, որ Կելը դարձավ հանդիպման հերոսը, պայքարը դրամատիկ ստացվեց: Թիմը կարողացավ վերականգնվել «Բավարիային» պարտվելուց հետո: Կարծում եմ՝ երկրպագուները մեզ ներեցին «Բավարիայից» կրած պարտության համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է դորտմունդյան թիմի պաշտոնական կայքը:
Նշենք, որ կկիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, իսկ հանդիպումները՝ ապրիլի 28-29-ը: