Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին' անդրադառնալով «Բավարիայի» դեմ խաղին, շեշտել է այն փաստը, որ արքայական թիմը 12 տարվա դադարից հետո կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակչում է:
«Երբ ամբողջ թիմն աշխատում է միասին, այդ դեպքում դու կարող ես թիմին ավելացնել որակ, որը կբերի հրաշալի խաղի: Սերխիո Ռամոսը հրաշալի մրցաշրջան է անցկացնում, նա լավագույն պաշտպանն է աշխարհում: Հաղթանակի համար մեր բոլորի ջանքերն էին հարկավոր: 12 տարվա դադարից հետո Մադրիդի «Ռեալը» կրկին եզրափակչում է»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4-0 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: Դուբլի հեղինակ դարձան Սերխիո Ռամոսը և Ռոնալդուն: