armsport.amՄյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ գոհ է մնացել իր սանների գործողություններից առաջին խաղակեսում։ Նշենք, որ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում մյունխենցիները արտագնա խաղում հանդիպեցին «Հերտային» եւ նվազագույն հաշվով հաղթանակ տարան (1:0).

-Առաջին խաղակեսում մենք լավ էինք խաղում, իսկ երկրորդում մոռացել էինք մեր փիլիսոփայության մասին։ 1։0 հաշիվը միշտ էլ վտանգավոր է, բացի այդ էլ «Հերտան» արագ հակահարձակվում էր։ Հնարավոր է՝ իմ խաղացողները դեռ հոգնածություն էին զգում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո, որում 70 րոպե ստիպված էինք 10 ֆուտբոլիստներով խաղալ։ Ես գոհ եմ առաջին խաղակեսից, իսկ երկրորդում կարող էինք ավելի լավ խաղալ,- Գվարդիոլայի խոսքերն էմեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։