Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մեկնաբանել է Աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելը:
«Զգացողությունները նման են 2005 թվականի հաղթանակին, քանի որ շատ բարդ մրցաշար է և հաղթելը չափազանց դժվար է: Շատ ուրախ եմ: Ինձ աջակցում էր ապագա կինս, ընտանիքս, քույրս և իհարկե թիմս: Շատ ուրախ եմ և շնորհակալ նրանցից ինձ աջակցելու համար: Շախմատիստի կյանքը բարդ է, և ես ուրախ եմ, որ իմ կյանքում կան նման մարդիկ, ովքեր զոհողությունների են գնում ինձ համար:
Առաջին խաղն այնքան էլ բարդ չստացվեց մինչև այն պահը, երբ աղմուկի պատճառով կորցրեցի կենտրոնացվածությունը և թույլ տվեցի ոչ անհրաժեշտ սխալներ: Կարծում եմ, որ արժանի խաղ անցկացրեցի: Երկրորդ պարտիան ինձ համար ավելի բարդ ստացվեց, մրցակիցն առավելություն ուներ:
Չեմ կարող ասել, որ շատ եմ հոգնել: Բարդ խաղ ստացվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հույս ունեմ, որ նա կկարողանա որակավորվել Հավակնորդների մրցաշարին»,- ասել է Արոնյանը: