«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Էվերթոն»-ի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը:
«Բարդ խաղ էր: Չէինք մտածում, որ խաղը կավարտվի 4:0 հաշվով: Ցանկանում էինք հաղթել և ոչ-ոքիի մասին չէինք մտածում:
Վալենսիայի գոլը հիանալի էր: Այդ գոլը մեզ վստահություն և հանգստություն տվեց:
Քանի դեռ մեր թիմը հաղթում է, նշանակություն չունի թե ինչ հաշիվ է լինում՝ 1:0, 3:0, 4:0 կամ 2:1», – Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այս խաղում Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: