«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սանդերլենդ»-ի նկատմամբ տարած 3:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է իր գոլի և խաղի մասին:

«Շատ կարևոր հանդիպում: Կարևոր հաղթանակ էր 2 ոչ ոքիներից հետո: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց կարևորը՝ լավ խաղացինք և 3:0 հաշվով հաղթեցինք: Շատ ուրախ եմ գոլ խփելու համար: Միշտ ցանկանում եմ գոլեր խփել: Թիմակիցներիս շնորհիվ կարողացա երկրորդ գոլը խփել,  իսկ հետո խփեցինք նաև երրորդը»,- ասել է Մխիթարյանը՝ մանչեսթերյան թիմի պաշտոնական հեռուստաալիքին: