Հաղթանակը հասցրինք մինչև վերջ, այդ պատճառով էլ շատ ուրախ ենք: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում «Շալկեի» դեմ խաղից հետո նշել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Համառ խաղ էր, լի սթրեսով: Հանդիստեսի համար, իհարկե, այն չափազանց հետաքրքիր էր: Կարող էինք հաշվի մեջ առաջ անցնել 4:1 կամ 5:1 հաշվով, սակայն հետո հիմար գոլ էինք բաց թողնում: Մենք, սակայն, հաղթանակը հասցրինք մինչև վերջ, ինչի համար էլ շատ ուրախ ենք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է bvb.de-ն:
Դորտմունդցիները դերբիում հաղթել են 3:2 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: