Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Զրինսկիի» նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակից հետո ասաց.

 

 

«Շատ բան չունեմ ասելու: Դիմակայությունը բաղկացած է երկու մասից: Ճիշտ է կարողացանք 2 գնդակ խփել եւ անառիկ պահեցինք դարպասը, բայց չեմ ուզում մտածել, թե հաջորդ փուլում ենք; Հակառակորդն ուժեղ թիմ է, լավ թիմ է: Ամեն ինչ որոշվելու է Բոսնիա եւ Հերցեգովինայում: Պաշտպանությունում անթերի խաղացինք, ինչը վկայում է, որ նորեկներն էլ թիմային խաղից դուրս չեն մնացել: Գնում ենք պատասխան խաղին՝ գոլ խփելու նպատակով: Մենք խաղն այդպես ենք կառուցելու, քանի որ, եթե գոլ խփենք, ապա «Զրինսկին» արդեն 4 գնդակ պետք է խփի, որ անցնի հաջորդ փուլ: Կարող էր ավելի մեծ հաշիվ լինել, բայց ունենք այն ինչ ունենք: Բավարարված եմ, ինչու ոչ»:

 

 

Մանրամասն` armsport.am-ում