Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհ է Բունդեսլիգայի վերջին երկու հանդիպումներում իր թիմի ցուցադրած խաղից: Մարզիչը կարծում է, որ իր ֆուտբոլիստները մի փոքր թուլացել են, և դա կարող է վատ անդրադառնալ «Բավարիայի» դեմ գավաթի եզրափակչի խաղում:
«32 տուր խաղացինք լիարժեք նվիրվածությամբ: Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի լիգային և Գերմանիայի գավաթի խաղարկությանը: Սակայն տասն օր առաջ դա ընդհատվեց: Թիմը կորցրեց խաղի ինտենսիվություն: Եվ կորցրածը վերադարձնելը այնքան էլ հեշտ չէ: Մենք ինքներս երկու-երեք անգամ բարդացրինք «Բավարիայի» նկատմամբ հաղթանակի հնարավորությունը»,- մարզչի խոսքը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 21-ին Բեռլինում: