Այսօր ակնկալում ենք տեսնել համարձակ մրցակից: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի շրջանակներում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ:
«Մյոնխենգլադբախը» ոչ մի ընդհանրություն չի ունենալու առաջին շրջանում ցուցադրած խաղի հետ: Շուբերտի գլխավորությամբ նրանք ակտիվ ու ագրեսիվ ֆուտբոլ են ցուցադրում: Այսօր ակնկալում ենք տեսնել համարձակ մրցակից: Այս խաղից հետո ունենք երկու շաբաթ մարզումներ, որից ցանկանում ենք օգտվել: Հուսով եմ՝ պատրաստ ենք այն առաջադրանքներին, որոնք դրել ենք ինքներս մեր առջև այսօր կայանալիք խաղում: Մեր ամենատարրական խնդիրը մեր խաղամակարդակը պահելն է: Ցանկանում եմ, որ մենք ինքներս մեզ վրա շատ ճնշում չգործադրենք՝ մեր ամբիցիաների պատճառով, որ ավելի ազատ խաղանք: Մենք հնարավարություն ունենք արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև դնում է այս խաղը»,- Տուխելի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-n:
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 21:30-ին է: