Աժ արտահերթ նիստում այսօր ապրիլի 23-ը քաղաքացու օր նշանակելու հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում ասաց.
«Առաքինի է այն մարդն, ով իր առջև նպատակ է դնում և հասնում է այդ նպատակներին, կրկնակի առաքինի է այն մարդը, ով այդ հաղթանակի պտուղներով կիսվում է այլոց հետ, և երիցս առաքինի է այն մարդը, ով այդ հաղթանակների մեջ կարողանում է հաղթահարել ինքն իրեն և անընդհատ չձգտել փառքի և դափնու: Մի՞թե մենք քաղաքացու օր նշելով ցանկանում ենք ընդգծել քաղաքացու այն կատարելատիպը, որը միշտ երազել ենք: Մի՞թե այս որոշումն ընդունելով՝ չենք ցանկանում ընդգծել մեր դերն ու նշանակությունը այն գործում, որ անցած գարուն կատարվեց: