Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ամենակարևոր գրավականն ամուր և առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակ բանակն է: Բարձր գնահատելով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: Նույն օրը, Ստեփանակերտում, Արշակ Կարապետյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում, մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։ Նոյեմբերի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է նաև Սյունիքի մարզ, մասնավորապես' Սև լճի տարածք: Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։ Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Այցի ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները:
Մեզ թող չկպնեն, մենք ուրիշից բան չենք ուզում. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախ և Սև լճի տարածք (տեսանյութ)
19:54 - 8.Նոյեմբեր.2021
Առաջարկում ենք նաև
13/09/23 16:20
«Մենք չենք կարող այլ կողմ նայել». Ուրուգվայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
14/03/19 15:34
Մենք ուզում ենք կանաչապատ տարածք, բայց դա չպետք է լինի քաղաքացու շահը ոտնահարելու հաշվին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
10/04/24 13:35
Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ, բայց ոչ այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք. Փաշինյան
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
11/04/23 14:00
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն
04/02/23 12:23
ՌԴ-ն չի կարող ավելի հայ լինել, քան հայերն են, մենք չենք փոխելու իշխող ռեժիմը, ձեր գործն է. փորձագետ (տեսանյութ)
20/10/22 13:47
Կադիրովը պատմել է՝ ինչպես են իր դեռահաս որդիները «չեչեն զինվորների պես» կռվում Ուկրաինայում
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
Ամենադիտված
Լրահոս
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը
11:00
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
09:10
«Ժողովուրդ». «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել
09:05
Առավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային
08:50
Ինչու դեռ հարցաքննված չեն զույգով միզող ոստիկանները, առգրավված չեն նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկներն ու ձայնագրությունները, առգրավված-զննված...
08:06
«Ժողովուրդ». ԱՆ-ի շուրջ գործողությունների ֆոնին՝ Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել