Այսօր Կառավարության նիստում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Սակայն,պարզվում է՝ այս նշանակումն այնքան էլ սյունեցիների սրտով չէ: Նրանք փակել են Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը:

Ցույցի մասնակիցները պնդում են` Սյունիքի մարզպետը պետք է լինի սյունեցի. «Մեր պահանջն է, որ մեր մարզը ղեկավարի սյունեցին, մեր բողոքը պետք է տեղ հասնի: Մենք չենք ուզում Հունան Պողոսյանին»,- նշում են սյունեցիները:

 

Նշենք, որ բողոքի ակցիայի պատճառով միջպետական ճանապարհին մեծ թվով մեքենաներ են կուտակվել: 

Հիշեցնենք, որ նշանակումից հետո նորանշանակ մարզպետը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս պաշտոնը: Այնուհետև, անդրադառնալով դիտարկմանը՝ մտավախություն չունի՞, որ սյունեցիները լավ չեն ընդունի երևանցուն, Պողոսյանը պատասխանեց. «Պետք չէ տարանջատել սյունեցի, երևանցի, ճապոնացի։ Կարծում եմ՝ լավ կընդունեն»։