«Մենք այստեղ ենք երկու խնդիր լուծելու»,-այս մասին Օպերայում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք փորձելու ենք խնդիրը կարգավորել բացառապես օրենքի սահմաններում և թույլ չտալ բռնություն»,-նշեց պատգամավորը:
Զոհրաբյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ քաղաքապետարանը հակված չէ երկխոսության:
«Մենք ուզում ենք կանաչապատ տարածք, բայց դա չպետք է լինի քաղաքացու շահը ոտնահարելու հաշվին»,-ասաց Զոհրաբյանը: