Բարդ խաղ է լինելու, դրա համար էլ մեզ պետք են լիովին պատրաստ ֆուտբոլիստները: Այս մասին Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Կրասնոդարի» դեմ խաղից առաջ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Հարգում ենք մրցակցին: Բարդ խաղ է լինելու, դրա համար էլ մեզ պետք են լիովին պատրաստ ֆուտբոլիստները: Պետք է գիտակցենք, որ խաղում հաղթելու համար պետք է խաղանք ողջ ուժով և ցանկությամբ: Խաղալու ենք հաղթանակի համար, ինչի համար էլ պետք է լավ խաղ ցուցադրենք: Հանդիպում ենք ուժեղ և կազմով հավասարազոր մրցակցի: Չպետք է թույլ տանք, որ խաղան իրենց խաղը»,- Տուխելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հավելենք, որ խաղը տեղի է ունենալու այսօր՝ մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին: