Ամենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղեկացրել է հավատացյալներին, որ ինքը տեսիլք է ունեցել կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի մասին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ պատրիարքը տեսել է, թե ինչպես է կրակագույն ձիավորը թռել իր գլխի վրայով ու անհետացել: Հետո նրան մոտեցել է մի երեխա, թքել է գետնին, իր թուքը խառնել է մատով ու ճակատին խաչ է նկարել:
Իլիա 2-րդի խոսքերով դա այն նշանն էր, որ մարդիկ կկարողանան հաղթահարել կորոնավիրուսը:
Պատրիարքը նաև կոչ է արել հավատացյալներին չընկճվել, իսկ բժիշկներին շնորհակալություն է հայտնել ինքնազոհ աշխատանքի համար: