Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում արտագնա խաղում «Կրասնոդարի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը:
Դարպասապահը, մասնավորապես, առանձնացրել է Վալբուենայի և Նոբոայի խաղը:
«Մենք «Կրասնոդարին» հաղթեցինք առաջին հերթին ռոտացիայի հաշվին: Երկու ակումբներն էլ նույն իրավիճակում էին' խաղում էին Եվրոպայի լիգայի հանդիպումներից հետո: Սակայն մեր պահեստայինների նստարանը մի փոքր ավելի երկար է, և իհարկե խաղի ելքը վճռեցին Վալբուենայի և Նոբոայի վարպետությունը»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը: