Հայաստանի ազգային հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Այս մասին ֆուտբոլիստը ասել է «НВ»-ի թղթակցի հետ զրույցում:

«Այո, իսկապես ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում եմ կայացրել: Այժմ աշխատում եմ «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում: Խոստովանում եմ ամեն ինչ շատ արագ ստացվեց: Մտադիր էի շարունակել խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն Պորտուգալիայի հետ խաղից հետո փոխեցի ծրագրերս: Ցավոք մեր ընտրանին վերջին ժամանակները թույլ արդյուքներ էր գրացում: Մեղքի մեծ մասը իմն եմ համարում, քանի որ շատ խաղերի ընթացքում հաշվի մեջ առջևում լինելով կորցնում էինք կարևորագույն միավորներ: Եթե առաջին համարի տեղը հավաքականում մեկ ուրիշը զբաղեցնի միգուցե հավաքականի համար դա լավ լինի: Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ: Հավաքականում հադես եմ գալիս 19 տարի, միշտ ջերմ վերաբերմունք եմ ստացել երկրպագուների, մարզիչների, թիմակիցներիս կողմից: Համոզված եմ' այս կամ այն դերում մենք կշարունակենք համագործակել: Չգիտեմ իչպես կլինի երկրպագուների հետ հրաժեշտը, սակայն ամեն դեպքում դա կլինի: Հայ երկրպագուներին կասեմ երախտիքի ամենաջերմ խոսքերը»,- նշել է դարպասապահը: