«Լոս Անջելես Լեյքերսի» 37-ամյա պաշտպան Քոբի Բրայանթը հայտարարել է, որ այս մրցաշրջանը կլինի վերջինն իր կարիերայում:
«Սիրտս կարող է դիմակայել հարվածների, սակայն մարմինս գիտե, որ ցտեսություն ասելու ժամանակն է: Եվ դա նորմալ է: Պատրաստ եմ լքել քեզ և ցանկանում եմ, որ դու ամեն ինչ իմանաս: Հիմա կարող ենք վայելել ամեն պահը, քանի դեռ միասին են: Միմյանց տվեցինք այն ամենը, ինչ ունենք»,- Բրայանթը գրել է «Հարգելի՛ բասկետբոլ» ստեղծագործության մեջ, որը հրապարակվել է The Players' Tribune-ում:
Նշենք, որ բասկետբոլիստն իր պրոֆեսիոնալ ողջ կարիերայի ընթացքում՝ սկսած 1996/97թթ., հանդես է գալիս «Լոս Անջելես Լեյքերսում»: Այս ընթացքում մարզիկը հինգ անգամ դարձել է չեմպիոն (2000, 2001, 2002, 2009, 2010): ԱՄՆ-ի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել է օլիմպիական ոսկի, NBA-ում անձնական մի շարք ռեկորդների հեղինակ է: