Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի և ռեփ-կատարող Նիկի Մինաժը հայտարարել է երաժշտական կարիերան ավարտելու մասին: Համապատասխան հայտարարությունը դերասանուհին հրապարակել Է սեպտեմբերի 5-ին Twitter-ի իր Էջում:

36-ամյա երգչուհին, որի իսկական անունը Օնիկա Տանյա Մարաժ է, նշել է, որ կարիերան թողնում է հանուն ընտանեկան կյանքի: «Ես որոշեցի հեռանալ և նվիրվել ընտանիքիս»,- գրել է Մինաժը:

Դիմելով երկրպագուներին, երգչուհին խնդրել է աջակցել իրեն: «Ձեզ սիրելու եմ ամբողջ կյանքում»,- գրել է նա: Օգոստոսին Մինաժը հայտարարել էր, որ 80 օրից ինքն ամուսնանալու է իր զուգընկերոջ՝ Քենեթ Փեթի հետ:

«Մինաժը թողարկել է չորս լիաֆորմատ ստուդիական ալբոմ: Նա դարձել Է ԱՄՆ-ում ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ American Music Awards-ի դափնեկիրը «Ամենասիրված ռեփ/հիփ-հոփ-արտիստ» և «Ամենասիրված ռեփ/հիփ-հոփ-ալբոմ» անվանակարգերում: Մի քանի անգամ իր երգերի հոլովակների համար ստացել է MTV Video Music Awards մրցանակ, տասն անգամ առաջադրվել է Grammy մրցանակի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: