Կարիերան ավարտած հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նաև իր տոնած ամենատպավորիչ հաղթանակի և ցավալի պարտության մասին.
«Ադրբեջանցի ըմբիշ Բայրամովի հետ դիմակայությունն էր: Օլիմպիական խաղերում պարտվեցի նրանից, եթե կարելի է դա պարտություն կոչել: Բայց հաջորդ տարի՝ կիսաեզրափակչում հաղթեցի նրան և ապացուցեցի, որ նախորդ հաղթանակն ուղղակի նվիրել էի իրեն: Նրան այդպես էլ ասացի, որ օլիմպիական խաղերինը նվիրած հաղթանակ է եղել, այլ ոչ թե իր նվաճածը: Ցավոք, միջազգային ֆեդերացիայի նախագահը'Մարտինետին (պաշտոնանկ է արվել 2013թ-ին), այնքան էլ չէր սիրում մեր հավաքականը և գոտեմարտերի ժամանակ անարդար մրցավարություն այդ ժամանակ լինում էր ոչ միայն ինձ հետ, այլև Արսեն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի: Հիշարժան էր 2009 թ.-ի աշխարհի առաջնությունում ունեցած այդ հաղթանակս: Եվ 2011թ.-ի Եվրոպայի առաջությունն էր շատ հիշարժան ինձ համար»,- իր խոսքում ասաց Ամոյանը: