Գոլ խփելու ավելի իրական պահեր ունեինք, քան Ֆրանսիայի ընտրանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:

 

 

«Եթե թիմը պարտվի, սակայն գեղեցիկ խաղ ցույց տա հնարավոր է, որ գոհ լինեմ, որհետև հասկանում ենք, որ այլևս խնդիրներ չունենք լուծելու: Ընդհամենը պետք է վերգտնենք մեր խաղը: Սա ֆուտբոլ է, կարող ենք նաև պարտվել, դա չեմ բացառում: Չկա հավաքական, որը չի կարող պարտվել: Բայց ամեն ինչ անում ենք, որ գեղեցիկ խաղի հետ անպայման վաղը նաև հաղթենք, դա կարևորում եմ, որովհետև դա մեր վերջին խաղն է և շատ ենք ցանկանում հաղթել մեր սեփական հարկի տակ: Ֆրանսիայի դեմ խաղում փոփոխություները կարևոր էին, ունեինք ֆուտբոլիստներ ովքեր երկար ժամանակ գալիս են հավաքական, սակայն խաղային փորձ չեն ստանում և այսպիսի հավաքականների դեմ չենք իմանում որքանով են պատրաստ: Այս ընկերական խաղը այդ առումով լավ էր երկրորդ խաղակեսում տեսանք, թե որ ֆուտբոլիստը կարող է էլ ավելին, որն է նրա մաքսիմումը, ինչպես է ֆուտբոլիստը մտածում դաշտում: Մեկ բան է Հայաստանի առաջնությունում հանդես գալ, մեկ այլ բան Հոլանդիայի երկրորդ, երրորդ դիվիզիոնում: Մարզիկներ կային, որ կորցրեցին իրենց, մարզիկներ կային, որ իրենց առաջին խաղն էր, սակայն նրանք պատրաստ էին այդպիսի գերաստղերի դեմ խաղալ»:

 

 

Վաղը կայանալիք խաղից առաջ Հովսեփյանն ասաց.

 

 

«Եկեք չասենք, որ Ալբանիայի դեմ խաղը պատվի համար է, եթե հավաքականը կամ մարզիկը պարտվում է, դա չի նշանակում նրա պատվի հետ խաղում են: Իարկե շատ ենք ցանկանում հաղթել և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար: Ցանկացած մարզիկ կարող է պարտվել, սակայն չի նշանակում, որ քո պատիվը կորցրել ես: Բայց որ մենք խաղալու ենք առավելագույն ուժերով և ամեն ինչ անելու ենք մեր մարզադաշտում հաղթելու համար, միանշանակ է»:

 

 

Անդրադառնալով Ֆրանսիացիների դեմ խաղին Հովսեփյանը նշեց.

 

 

«Եթե ֆրանսիայի դեմ խաղը առաջին խաղակեսը տեսել եք անհնար է լավ տեսած չլինեք: Մենք գոլ խփելու ավելի իրական պահեր ունեինք, քան Ֆրանսիայի ընտրանին: Դա առաջին 36 րոպեներին ինչ ակնկալում էի, ես դա էլ տեսա: Պարզ է փոփոխություններից հետո ինչ որ չափով տեմպը ընկավ, որովհետև ոչ փորձառու ֆուտբոլիստները, ինչ որ չափով չկարողացան դիմակայել ֆրանսիացիներին: Պարտության համար ես եմ մեղավոր, որովհետև մարզիչն է պատասխանատու պարտության համար: Առաջին խաղակեսում հավասար խաղ էր և եթե բախտը մեզ ժպտար կարող էինք գոլ խփել: Ցավող ոչ պարտադիր գոլ բաց թողեցին, ինչը մեր պաշտպանների թերությունն էր և ֆրանսիացիների բարձր որակը, նրանք կարողացան օգտվել դրանից»:

 

 

Խոսելով կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի մասին մարզչի պաշտոնակատարը նկատեց.

 

Հենրիխի խաղային դիրքի փոփոխությունը արդարեցրեց: Այն որ վտանգավոր պահեր էինք ստեղծում, նաև Հենրիխի շնորիվ էր, նա կարողանում է գրոհներին արագություն և որակ տալ»: