Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը անդրադառնալով Ալբանիայի հետ առաջիկա խաղին նշել է.
«Ալբանիայի հավաքականը լուրջ մրցակից է ոչ միայն մեզ, այլ մնացած բոլոր հավաքականների համար: Միևնույնն է, թե ով է մրցակիցը՝ մենք պետք է հաղթենք: Ալբանիայի հավաքականը նման է մեր ընտրանուն, խաղում են այնպես ինչպես մենք նախորդ մրցափուլում էինք խաղում: Բոլորս էլ պատասխանատու ենք հավաքականի արդյունքի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Անդրադառնալով թիմի նորեկ Գաել Անդոնյանին Ղազարյանը հավելել է.
«Առաջին տպավորությունները լավն էին, զգացվում է՝ լավ որակներ ունեցող ֆուտբոլիստ է»: