Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներն անդրադարձել են կայանալիք խաղին:
Դարպասապահ Էտրիտ Բերիշանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի հավաքականի դեմ խաղը կարևոր է մեզ համար: Անհրաժեշտ է խաղադաշտ դուրս գանք և հաղթելու համար մեր ողջ ուժերը ներդնենք: Գիտենք, թե ինչ է պետք՝ հանդիպմանը դրական արդյունքի հասնելու համար»:
Պաշտպան Անդի Լիլան էլ հավելել է.
«Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակը նվեր կլինի նորածին որդուս և ողջ Ալբանիայի համար: Պետք է հարգանքով վերաբերվել Հայաստանի հավաքականին: Նշանակություն չունի, թե ում հետ ես խաղում՝ Պորտուգալիայի, Դանիայի, թե Հայաստանի՝ հաղթելու դեպքում ստանում ես երեք միավոր»:
Հիշեցնենք, որ հավաքականների միջև հանդիպումը տեղի է ունենալու 29-ին, մրցակցի հարկի տակ: