Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը դժգոհություն է հայտնել Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները գոլ են բաց թողել հանդիպման առաջին իսկ րոպեին և պարտվել են 1:3 հաշվով:
«Կարծում եմ՝ սա բացարձակ համաշխարհային ռեկորդ է: Եվ դա անընդունելի է: Նման գործողությունները շատ բաների մասին են խոսում, և դա պարզապես ֆուտբոլիստների քնկոտությունն է: Ակնհայտ է, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստներից շատերը պատրաստ չեն առաջին իսկ րոպեից պայքարել հաղթանակի համար: Խաղից առաջ մենք մեր խաղացողներին քնաբեր չենք տվել»,- Ցորկի խոսքը մեջբերում է Sport1-ը: