Անցյալ մրցաշրջանում մենք հասանք ամենացածր կետին: Այս մասին հատարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն' անդրադառնալով նախորդ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթներին:
«Անցյալ մրցաշրջանում մենք հասանք ամենացածր կետին, բայց դա նաև դրական դեր ունեցավ: Այսօր կարող եմ ասել, որ դաս եմ քաղել այդ ճգնաժամից: Այժմ կարող եմ ավելի շատ վայելել և գնահատել հաղթանակը»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դորտմուդցիները 23 միավոր մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են: