Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով' եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը' 37 306-ով կամ 5.3%-ով: