Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով' եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255։ Նման տվյալ է հրապարակել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ըստ կոմիտեի, այդ թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը' 33 810-ով կամ 4.9%-ով: