ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ նոր վիճակագրությունը, որի համաձայն՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ' Հայաստանում մշտական բնակչություն ունի 3 մլն 17 հազար 100 մարդ։ ԱՎԾ տվյալներով՝ նրանցից 1 մլն 914 հազար 100-ը բնակվում են քաղաքներում, 1 մլն 103 հազարը՝ գյուղերում։
Երևանի բնակչությունը կազմել է 1 մլն 68 հազար 300 մարդ։ Հայաստանի մարզերից ամենամեծ բնակչության թվաքանակն ունի Արմավիրի մարզը՝ 267 հազար 200 մարդ, ապա Արարատի մարզը՝ 260 հազար 800 մարդ, Կոտայքի մարզը՝ 255 հազար մարդ, Շիրակը՝ 248 հազար 300 մարդ, Գեղարքունիքը՝ 234 հազար 100 մարդ, Լոռին 230 հազար 800 մարդ։ Առավել քիչ բնակչություն ունեն Սյունքի մարզը՝ 141 հազար մարդ, Արագածոտնը՝ 132 հազար 300 մարդ, Տավուշը՝ 127 հազար 600 մարդ։ Հայաստանի մարզերից ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց Ձորը՝ 51 հազար 700 մարդ։