Հայաստանում 2023 թվականի մայիսի դրությամբ գրանցված աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդ է սահմանվել:
Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հերթական պատմական ռեկորդ ենք արձանագրել և մայիսի արդյունքներով ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ, որը, հիշեցնեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 170 հազար 277 աշխատատեղ։ Ընդ որում, նախորդ տարվա ապրիլի և մայիսի համեմատ նույնպես աճ ունենք»,-ասաց Փաշինյանը։