Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն նշել է, որ Պիեր էմերիկ Օբամեյանգը թիմի համար կարևոր է և որ գերմանական կողմը չի պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
«100 մլն եվրոյի դեպքում էլ «Բորուսիան» չի վաճառի Օբամեյանգին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ Բունդեսլիգայի 18 խաղերում Օբամեյանգը դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: